Նինոծմինդայի շրջանում ավարտվում է խոտի հունձքը և սկսվում է հացահատիկային բերքի հավաքումը:

Գյուղատնտեսների գնահատականներով հացահատիկային կուլտուրաների բերքը այս տարի երկու անգամ ավելի քիչ կլինի, քան անցյալ տարի էր, բայց խոտ անցյալ տարվա համեմատ ավելի շատ են հնձել:

Հնձած խոտի քանակությունը շատ է անհանգստացնում Նինոծմինդայի քաղաքապետարանի բնակիչներին: Սովորական գյուղացին մեծապես կախված է սեփական արտերում հնձած խոտի քանակությունից: Եթե լինի սակավություն` մարդիկ ստիպված կլինեն գնել այն, որպեսզի պահեն ընտանի անասուններին ձմռանը, ինչը կազդի ընտանիքների բյուջեի վրա: Խոտի մոտավոր գինը, ֆերմերների կանխագուշակումներով կկազմի 4 լարի մեկ տուկի համար /22-30 կգ/:

Շատերը խոտը հնձում են տեխնիկայի օգնությամբ, իսկ այն տեղերում որտեղ տեխնիկան չի կարող մոտենալ` հնձում են ձեռքով:

Ինչ վերաբերում է հացահատիկային կուլտուրաներին` անցյալ տարվա հետ համեմատ` բերքատվությունը միջինից ցածր է: Նինոծմինդայի շրջանի բնակիչների կանխագուշակումներով այս տարի հացահատիկային կուլտուրաների գինը կկզամի 50-60 թեթրի:

,,Չնայած նրան, որ այս տարի հացահատիկի բերքը քիչ է, գինը` լավն է, ես այն գնել եմ 50 թեթրիով: Անցյալ տարվա համեմատ`ցորեն ու գարի ստացել են մեկ անգամ քիչ, անցյալ տարի շատ բարենպաստ եղանակ էր հացահատիկային կուլտուրաների համար: Այս տարի ընդհակառակը, վատ եղանակի պատճառով` վատ բերք են ստացել, բերքատվությունը կարելի է ասել միջինից ցածր է’’, – ասում է Հեշտիա գյուղի բնակիչը:

Բորիս Ղարսլյան