Ինչպես փոխանցում է nor.ge-ին, այս գիշեր մոտավոր ժամը 1:00-ի սահմաններում Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին ավտոտրանսպորտային պատահար է գրանցվել:

Ծանր բեռնավորված SCANIA մակնիշի բեռնատարն ուժեղ անձրևի պատճառով չի կարողացել ղեկը կառավարել և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից՝ արգելափակելով Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղին:
Ճանապարհատրանսպորտային պատահարը գրանցվել է Նինոծմինդայի մոտակա անտառի մոտ: Վարորդը չի տուժել, բայց բեռնատարը զգալի վնաս է կրել:

Տեղում աշխատում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության աշխատակիցները:

48063397041_c3318a0c2a_c

48063446108_6746b411f1_c