Նինոծմինդայի հոսպիտալը հարմարեցված է այն բոլոր տեխնիակներով, որոնք անհրաժեշտ են կորոնավարակ ունեցող հիվանդներին, այս մասին JNEWS-ին հայտնեց հոսպիտալի մենեջեր Նատո Իրեմաձեն։
Հոսպիտալում կա երկու շնչառական սարքավորում, որոնք այսօրվա դրությամբ ազատ են: Հոսպիատալում պացիենտի վիճակը գնահատում է բուժող բժիշկը, ըստ հատուկ արձանագրության՝ շնչառության անբավարարությամբ, ցածր սատուրացիայով և այլն։ Կլինիկայում Համակարգչային տոմոգրաֆիա չկա։
Հիշեցնենք, որ Ասպինձայի 58-ամյա բնակիչը, ով ուներ կորոնավարակ, սկզբանական բուժումն անցնում էր Նինոծմինդայի կլինիկայում, այնուհետև վիճակի բարդացման պատճառով տեղափոխել էին Մցխեթայի հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր։
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի հոսպիտալի մենջեր Նատո Իռեմաձեյից, հիվանդին Մցխեթա են տեղափոխել մահվանից 5 օր առաջ։
«Մցխեթայի հիվանդանոց էինք ուղարկել 5 օր առաջ, մի շաբաթ մեր մոտ էր բուժվում, քանի որ մենք կորոնավարակի թերապևտիկ կլինկիա ենք, ոչ թե ռեանիմացիոն, երբ վիճակը վատացավ դիմեցինք համապատասխան կլինիկա։ Նա ուներ թոքաբորբ, և շնչառական անբավարարություն, այդ իսկ պատճառով որոշեցինք տեղափոխել ուրիշ կլինիկա», – ասում է Նատո Իրեմաձեն։
Մահացածի ծանոթի խոսքերով, նա առողջ մարդ է եղել, երբևէ բողոք չի ունեցել։ Նա պատվաստված է եղել Sinopharm պատվաստանյութի առաջին դեղաչափով, որից երկու-երեք օր անց հիվանդացել է կորոնավարակով: Մի քանի օր բարձր ջերմաստիճան է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են Նինոծմինդայի կլինիկա, այնտեղ մնացել է մոտ 18 օր։ Ըստ նրա ծանոթի օրեցոր ավելի է վատացել մահացածի շնչառությունը և նրան վերջիվերջո որոշել են տեղափոխել այլ հիվանդանոց։
Մահացածի ընկերը ասում է, որ այդ հիվանդանոցում չկա համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, որով հնարավոր կլիներ արագ արձագանքել և հասկանալ հիվանդության բարդուփյան աստիճանը:
Ներկա դրությամբ Նինոծմինդայի կլինիկայում կորոնավարակից բուժում է անցնում 28 հիվանդ, որոնցից երեքի վիճակը, ըստ հոսպիտալի մենեջեր Նատո Իրեմաձեյի գնահատվում է միջին ծանրության։