Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Վրաստան կժամանի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեն: Նրա հետ միասին Թբիլիսի կժամանեն Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Քրիստիան Ուրսեն եւ ԵԽԽՎ նախագահի կաբինետի ղեկավար Գրետա Ֆագիանը:

Ապրիլի 29-ին Լիլիան Մորի Պասկիեն կհանդիպի Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որից հետո ԶԼՄ-ների համար կկատարվի համատեղ հայտարարություն:

Լիլիան Մորի Պասկիեն կայցելի Ծերովանիում ստիպված տեղահանված անձանց բնակավայր, որտեղից նա կգնա վարչական սահման՝ գյուղ Օձիսի:

Այցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Ապրիլի 30-ին Լիլիան Մորի Պասկիեն ելույթ կունենա խորհրդարանի նիստում` նվիրված Եվրոպայի Խորհրդում Վրաստանի անդամակցության 20-ամյակին:

Նյութը «Ինտերպրեսնյուս»-ից