Թբիլիսիի Չիքոբավա փողոցում, իտալական բակում բնակելի տան երկրորդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով զոհվել է 74-ամյա կին։

Չիքոբավայի թիվ 5 շենքի բնակիչներն ասում են, որ չնայած շտապօգնություն կանչելուն ու կնոջը կլինիկա տեղափոխելուն, նրա վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

Դժբախտ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Ըստ հարևանների՝ շենքը կիսաքանդ է և վերականգնման կարիք ունի։ Նրանց խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանը գումար էր հատկացրել վերականգնման համար, սակայն սեփականատերը չի համաձայնել դրան, և շենքի վերականգնումը դեռ չի իրականացվել։ Մահացածը բնակարանում մնում էր վարձով։

Ներքին գործերի նախարարությունն արդեն սկսել է դեպքի հետաքննությունը։