Այսօր, ապրիլի 18-ին, Ախալքալաքի Նալբանդյան-Չարենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Mitsubishi Pajero IO և Mitsubishi Avantgarde մակնիշի ավտոմեքենաներ: Ոչ ոք չի տուժել:

Նալբանդյան փողոցի այս հատվածը՝ քաղաքի կենտրոնում ծանրաբեռնված է տրանսպորտային միջոցներով երթևեկով: Քաղաքի փոքր կենտրոնը նեղ փողոցներով ծառայում է մունիցիպալիտետի 65 գյուղերին:

Նալբանդյան փողոցում երկկողմանի երթևեկությունը ցերեկվա ընթացքում դառնում է միակողմանի, քանի որ վարորդներ մեքենաները կայանում են փողոցի մայթեզրերին, և միայն մեկ մեքենայի տեղ է մնում: Mitsubishi Pajero IO և Mitsubishi Avantgarde ավտոմեքենաները չեն կողմնորոշվել, թե ով ում պետք է զիջի ճանապարհը և բախվել են իրար: Արդյունքում երկու մեքենաներն էլ վնասվել են: Ոչ վարորդները, և ոչ էլ ուղևորները չեն տուժել: