Հուլիս ամսից սկսած Ախալքալաքում ընթանում էր քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը: Աշխատանքների մեկնարկից 5 ամիս անց, եղանակային պայմաննեից ելնելով աշխատանքները դադարեցվել են։
Ինչպես Jnews-ի հետ զրույցում նշեցին բարեկարգման աշխատանքներ իրականացնողները՝ դեկտեմբերի 8-ին շինարարական գործիքներն հավաքել են շենքերի տարածքից։
«Այս տարին արդեն վերջանում է, ավարտում ենք աշխատանքները, կշարունակենք մյուս տարի, երբ եղանակային պայմանները թույլ տան», – ասաց աշխատողներից մեկը:
Ըստ բարեկարգման ծրագրի նախատեսված է, որ բոլոր շենքերը սպիտակ լինեն, իսկ այն շենքը, որը ներկվել է այլ գույնով, դա արվել է սեփականատիրոջ խնդրանքով։
«Նորացված մունիցիպալիտետներ» ծրագրի շրջանակներում սկսվել է Ախալքալաքի Մեսրոպ Մաշտոց հրապարակի հարակից շենքերի ճակատային մասերի վերականգնումը: Նկարչական դպրոցի շենքի, կենտրոնական փողոցի մի քանի շենքի ճակատային հատվածներում, քաղաքապետարանի դիմացի պուրակում ընթանում էր նախապատրաստական աշխատանքներ, իսկ Մշակույթի տան ճակատային մասի վերականգնումը հետաձգվել է: Շինարարությունն իրականացնոծ ընկերությունից հայտնում են, որ աշխատանքը ծավալուն է, հնարավոր է, որ մինչև ցրտերն ընկնելը նրանք չհասցնին այն ավարտել, ուստի աշխատանքները հետաձգվել են վերականգնման երկրորդ փուլ` մինչև 2022 թվականի գարունը:
Ախալքալաքի կենտրոնում շարունակվում է շենքերի ճակատային մասերի վերականգնումը
Գայանե Ակոջյան