Հունվարի 13 -ին ՎՀՕՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ ամենամյա Ամանորյա ծրագիրը: Միջոցառմանը հրավիրված էին շրջանի բազմաթիվ ծնողազուրկ երեխաներ:

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ միջոցառումը սկսեց ՎՀՕՄ-ի Վարչության ատենապետուհին, ով իր բացման խոսքում շնորհավորեց ներկաներին Ամանորի կապակցությամբ, մաղթելով ձեռքբերումներով ու հաջողություններով լի տարի:

Այնուհետև ՎՀՕՄ-ի ատենապետուհի՝ Գայանե Պողոսյանը համառոտ ներկայացրեց ՀՕՄ-ի բարեսիրական ծրագրերը, որոնք ամենամյա բնույթ են կրում։

Միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՕՄ-ի բոլոր այն անդամներին, որոնց նվիրաբերումներով և ջանքերով կազմակերպվում են նման միջոցառումներն ու նվիրատվությունները։ Նման ծրագրերը շատ կարևոր են՝ թե երեխաների, թե ծնողների համար:

Երեխաների տոնական ուրախ տրամադրությունը բազմապատկեց Ձմեռ Պապի մուտքը: Երեխաների ոգևորությունը ավելացրին Ձմեռ պապի երգ ու պարին միացած ՀՕՄ-ուհիներն ու ծնողները: ՎՀՕՄ-ի կողմից պատրաստված նվերները Ձմեռ պապի ձեռքով հանձնվեցին երեխաներին:

Ամանորյա միջոցառումները կմեկնարկվի Ախալցխայում, Նինոծմինդայում և Բաթումիում։