«Ուսուցչի մասնագիտական ​​զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի հաստատման մասին»՝ Վրաստանի կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի թիվ 24 որոշման մեջ փոփոխություններ են կատարվել։ Փոփոխությունները հաստատվել են երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրությամբ։

Հրամանի մեջ գրված է՝ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս (գործող) ուսուցիչները (բացառությամբ էթնիկ փոքրամասնությունների լեզուների՝ ադրբեջաներենի և հայերենի ուսուցիչների), որոնք չեն կարողացել փոխել իրենց կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվար ամիսը և գրանցվել են 2023 թվականի առարկայի քննության համար, կթույլատրվի 2023 թվականին հանձնել առարկայական քննություն, և անցողիկ կլինի 1, 4, 7, 10 կրեդիտ-միավորը:

Իչպես նաև՝ վրացալեզու դպրոցների գործող ուսուցիչները կպահպանեն գործող ուսուցչի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը։

Ոչ վրացալեզու դպրոցների գործող ուսուցիչը կպահպանի կարգավիճակը մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը։ Սակայն եթե 2025-2026 ուստարվա վերջում չկարողանա փոխել իր պրակտիկ ուսուցչի կարգավիճակը, ապա հանրակրթական հաստատության տնօրինությունը 2026-2027 ուսումնական տարվա սկսվելուց մեկ ամիս առաջ պարտավոր է մրցույթ հայտարարել։

Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ 2023 թվականի հունիսի 15-ից։

Հարկ է նշել, որ ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման ազգային կենտրոնի ոչ վրացալեզու դպրոցների աջակցության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Խորհրդատվական խորհրդի նիստ։

Խորհրդի անդամները քննարկել են ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված մարզերում որակյալ կրթության հասանելիության հարցերը, որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության խթանումը և տարբեր լրացուցիչ կրթական ռեսուրսների ստեղծումը: