Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, հունվարի 12-ից,  «Տամիֆլյու»  հակավիրուսային դեղամիջոցը քաղաքացիներին կտրվի անվճար՝ բուժող բժշկի  նշանակման հիման վրա : Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Մինչ օրս «Տամիֆլյուն»  անվճար հասանելի էր միայն այն անձանց համար, ովքեր գտնվում են ռիսկային խմբերում` հղիները, սոցիալապես անապահովները, երեխաները, թոշակառուները, քրոնիկ  հիվանդություններ ունեցող անձինք: Ըստ բժիշկի նշանակած դեղատոմսի, նրանք կարող էին ստանալ այս  դեղամիջոցը  Հասարակական առողջապահության կենտրոններում:

Այժմ «Տամիֆլյուի»  տրամադրման գործընթացում կներգրավվեն նաև առաջնային առողջապահական հաստատությունները, որոնք գործում են շուրջօրյա ռեժիմով: Այսպիսով, ախտորոշման հաստատման դեպքում, բժիշկը անձամբ կկարողանա   հիվանդին տալ դեղորայքը: