Այսօր՝ կեսօրին, թոքաբորբով հիվանդը տեղափոխվել է Թբիլիսի, Ախալքալաքի վերակենդանացման հիվանդանոցում չեն նկատել կորոնավիրուսի ախտանշաններ, բայց նրան տեղափոխել են, քանի որ հիվանդանոցում կա ընդամենը մեկ բոքսային բաժանմունք, 2 շնչառական սարք, ինչպես նաև հիվանդի անձնական հանգստության համար:

Երեկ թոքաբորբով հիվանդ երիտասարդը զանգահարել է Արտակարգ իրավիճակների ծառայություն՝ հաղորդելով, որ կորոնավարակ ունի, որ կապի մեջ է եղել արտասահմանից եկած մարդկանց հետ: Հիվանդանոցից հայտնում են, որ այն մարդիկ, ում հիվանդը անվանել է, վաղուց անցել են ինքնամեկուսացման ժամկետը և լիովին առողջ են, իսկ կլինիկական հետազոտությունները հիմք չեն տվել կասկածել կորոնավիրուսի առկայությունը:

«Կլինիկական առումով, կորոնավիրուսի ոչ մի ախտանիշ չկա: Համաճարակաբանական անամնեզ, այսինքն՝ կապ վարակվածների հետ, չի եղել: Նա անմիջական կապ չի ունեցել այն մարդկանց հետ, ովքեր եկել են Հայաստանից կամ Հունաստանից, պարզապես բարևել է նրանց: Այս մարդիկ արդեն դուրս են եկել ինքնամեկուսացման պայմաններից, նրանք առողջ են: Պացիենտի վիճակը գոհացուցիչ է: Արդեն 1,5 ամիս է մեզ մոտ է գալիս՝ փետրվարի 20-ից: Նա երեկ մեզ մոտ է եղել, նրա ջերմությունը բարձրանում է մինչև 37.3 աստիճան: Թաղային բժիկը հետազոտել է նրան, նշանակում արել և ուղարկել տուն, որպեսզի դեղորայք ընդունի և անընդհատ կապի մեջ լինի», – ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը:

Վաղն արդեն հայտնի կդառնան Ախալքալաքից պացիենտի կորոնավիրուսի թեստի պատասխանները: Մենք կհաղորդենք արդյունքների մասին: