Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարության համաձայն, Ֆրանսիան ընդունել է Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքի մասին օրենքը:

Զալկալիանին «2018 դեսպանների կոնֆերանսի» մեկնարկից առաջ հայտարարել էր, այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երիտասարդ վրացի մասնագետները, այդ թվում` Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ստացածները, կկարողանան ժամանակավոր կացության վկայագրեր ստանալ՝ Ֆրանսիայում օրինական գործառման ուղղությամբ:

«Դա հնարավորություն կտա Վրաստանի քաղաքացիներին օրինականորեն գործառվել Ֆրանսիայում: Սա շատ կարեւոր նվաճում է: Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երիտասարդ վրացի մասնագետները, այդ թվում` Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ստացածները, կկարողանան ժամանակավոր կացության վկայագրեր ստանալ՝ Ֆրանսիայում օրինական գործառման ուղղությամբ: Ավելի ուշ կտեղեկացնեմ Ձեզ, երբ կսկսի այս օրենքը գործել: Դրա վերաբերյալ կկատարվեն համապատասխան մեկնաբանություններ: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք նաև այլ երկրների հետ՝ Լեհաստանի եւ Իսրայելի հետ: Սա առաջնահերթություններից մեկն է», – հայտարարել է Զալկալիանին: