Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2021 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակը 2020 թվականի համեմատ աճել է 2,1 տոկոսային կետով և կազմել 20,6 տոկոս:
Ըստ Վրաստանի վիճակագրության ծառայության՝ 2020 թվականի համեմատ 2021 թվականին գործազրկության մակարդակն ամենաշատն աճել է Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում և Իմերեթիում՝ համապատասխանաբար 3,7, 3,5 և 3,4 տոկոսային կետով։
Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց դեպքում: 2021-ին 2020-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 1,6 տոկոսային կետով՝ կանանց, և 2,5 տոկոսային կետով՝ տղամարդկանց համար։
2021 թվականին գործազրկության մակարդակն ամենաբարձրն է 15-19 տարիքային խմբում (52.2%), իսկ ավանդաբար ամենացածրը՝ 65+ տարիքային խմբում (6.0%), որի հիմնական պատճառը համապատասխան տարիքային ակտիվության ցածր մակարդակն է: