Այսօր՝ մարտի 7-ին, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկավում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ։ Խորհրդարանի լիագումար նիստը, որը նշանակված էր մարտի 9-ին, անցկացվել է ժամանակից շուտ և նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Բողոքի ակցիայի ժամանակ լարվածություն է եղել: Խորհրդարանի հարևանությամբ գտնվող Չիչինաձե և Չիտաձե փողոցներում ներքին գործերի նախարարությունն արցունքաբեր գազ, ապա ջրցան մեքենաներ է կիրառել։
Խորհրդարանի շենքի ելքերի մոտ լարված իրավիճակ էր: Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ։
Ներքին գործերի նախարարությունը ձայնային ազդանշանով զգուշացրել է ցուցարարներին՝ հեռանալ հարակից տարածքից։
Վրաստանի ՆԳՆ-ն հերթական հայտարարությունն է տարածել՝ նշելով, որ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիան դուրս է եկել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված սահմաններից և դարձել է բռնի:
Լուսանկարը՝ Netgazet.ge-ի