Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց անձը հաստատող վկայականները դեկտեմբերի 10-ից մինչև հունվարի 10-ը ներառյալ կտրվեն անվճար։ Այս մասին ճեպազրուցյի ժամանակ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Անձը հաստատող փաստաթուղթն անվճար ստանալու համար սահմանափակ կարողությունների դեր անձիք պետք է դիմեն արդարադատության տներ, պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային գրասենյակներ և հանրային սպասարկման կենտրոններ և պետք է ներկայացնեն հաշմանդամության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։ Սահմանափակ կարողությունների տեր անձիք ազատվում են նաև լուսանկարի վճարից։ Փաստաթղթերը քաղաքացուն կտրամադրվեն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Կամրջի երկու կողմում. հատուկ խնամքի կարիքը Ախալքալաքում

Լավատեսություն սահմանափակ հնարավորություններում

Ծնողի որոշումը, որը կարող է վնասել երեխային

Վերականգնողական կենտրոնի սաների ցուցահանդեսը

Արդարադատությանն տան տվյալներով անձը հաստատող փաստաթղթի անվճար հանձնման նախաձեռնությունը Թեա Ծուլուկիանին է, որն էլ 2013 թվականից ի վեր համակարգված հայտարարվում է։ 2013-2018 թվականներից ի վեր տրված 2 600 000 փաստաթղթերի կեսից ավելին՝ 1 500 000 քարտեր անվճար կամ զեղչած գնով են տրամադրվել։ Սակայն այս անգամ ակցիան հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար է հայտարարվել։

Գայանե Ակոջյան