Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացնում է, որ փետրվարի առաջին օրերին Վրաստանի տարածքի մեծ մասում անբարենպաստ եղանակային պայմանները կշարունակվեն: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Մինչև փետրվարի 2–ը սպասվում են կարճատև տեղումներ, առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ՝ ջերմաստիճանի նվազում, ուժեղ քամի, իսկ լեռներում՝ մառախուղ: Որոշ ճանապարհահատվածներում երթեւեկությունը կարող է սահմանափակվել ձյան առատ տեղումների, տեսանելիության վատթարացման և ձնահյուսի վտանգի պատճառով:

Արևելյան Վրաստանում հունվարի 31-ին կլինի +11 աստիճան։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը կբարձրանա մինչև +12, իսկ գիշերը կլինի -5 աստիճան: Փետրվարի 2-ին սպասվում է մինչև +14 աստիճան ցերեկը և մինչև -4 աստիճան՝ գիշերը: Ընդ որում, բարձրլեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -16 աստիճան, իսկ ցերեկը կլինի +4, +5 աստիճան:

Արևմտյան Վրաստանում երկուշաբթի օրը կլինի մինչեւ +14 աստիճան: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը կլինի +13, իսկ գիշերը՝ -5 աստիճան: Փետրվարի 2-ի ցերեկը կլինի +13, իսկ գիշերը +1 աստիճան: Երկրի արեւմտյան մասում բարձրլեռնային շրջաններում մինչև -15 աստիճան ցուրտ է սպասվում: