Փարվանայով ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է կցորդներով մեքենաների համար:

Տեղեկատվությունն այն մասին, որ Ծալկայով Թբիլիսի երթևեկությունը վերականգնվել է, տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Տարվող ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում, Փարվանայի անցումով, ինչպես նաև պետական նշանակության Կոդա-Փարծղիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհային երթևեկությունն ազատ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: