«100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» կառավարության ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետում 19 հողամասերի համար աճուրդ է հայտարարվել: Դրանցից մեկ հողամասը ոչ գյուղատնտեսական նշանակության է, մյուս 18-ը՝ գյուղատնտեսական նշանակության:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում աճուրդի է հանվել 18 գյուղատնտեսական նշանակության հողամաս և մեկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս, որը գտնվում է Նինոծմինդա քաղաքում: Այս աճուրդների մասին հաղորդվում է https://www.eauction.ge/ պետական կայքում:
Հողամասերը հետևյալն են.
– Ասպարա գյուղում 386 999 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 4256,99 լարի:
– Ասպարա գյուղում 2230267 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 22302,67 լարի:
– Ասպարա գյուղում 1499343 գյուղատնտեսական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 14993,43 լարի:
– Տամբովկա գյուղում 300 00 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը՝ 3672 լարի:
– Աբուլ-Սամսար տարածքում 340,000 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը` 23,800 լարի:
– Ասպարա գյուղում 1612905 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 16129,05 լարի:
– Նոր Խուլգումո գյուղում՝ 592300 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը՝ 6515,30 լարի:
– Աբուլ-Սամսար տարածքում 135 1524 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը` 14 866,76 լարի:
– Աբուլ-Սամսար տարածքում 1000000 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը` 7500 լարի:
– Աբուլ-Սամսար տարածքում 3 0000013 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը` 22500, 10 լարի:
– Թրիալեթի 2 մասսիվում 230 0000 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը ՝ 184 00 լարի:
– Թրիալեթի 2 մասսիվում 4200417 ք / մ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը՝ 33 603 լարի:
– Յալախշիի տարածքում 430 000 քառ/մ. հողամաս, մեկնարկային գինը՝ 38 700 լարի
– Թրիալեթի 2 մասսիվում 140 0001 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը՝ 11200 լարի:
– Թրիալեթի 2 մասսիվում 180 0000 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը՝ 15 300 լարի:
– Թրիալեթի 2 մասսիվում 600 000 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը՝ 6000 լարի:
– Թրիալեթի 2 մասսիվում 140 0005 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը՝ 126 00 լարի:
– Թրիալեթի 2 մասսիվում 20000002 քառ / մ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը ՝ 16000 լարի:
– Նինոծմինդա քաղաքի Մեգոբրեբիս փողոցում 4622 քառ / մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս, մեկնարկային գինը ՝ 56 000 լարի: