Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ից 17:00 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդա քաղաքի հետևյալ՝ Երևանյան, Աղմաշենեբելի, Ազատության, Ճավճավաձե, Էրզրում և Թբիլիսի փողոցները կհոսանքազրկվեն:

Ինչպես նաև առանց էլեկտրականության կմնան Նինոծմինդայի շրջանի՝ Ջիգրաշեն, Մեծ Գոնդուրա, Փոքր Գոնդուրա, Ղուլալիս և Մամզարա գյուղերը:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: