«Energo Pro Georgia» էներգաբաշխիչ ընկերությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 13:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, պլանային աշխատանքների պատճառով նախատեսվում է հոսանքազրկում Ախալքալաքի մի շարք՝ Արագվա, Բուղաշեն, Բալխո գյուղերում:
Էլեկտրականություն չի լինի նաև Նինոծմինդա քաղաքի հետևյալ՝ Ազատություն, Հովսեփյան, Պուշկինի, Ծերեթելի, Մարջանիշվիլի և այլ փողոցներում:
Վերականգնողական աշխատանքների ավարտին էլեկտրականությունը կվերականգնվի: