Միջազգային գյուղատնտեսական սննդի արտադրության, վերամշակման, փաթեթավորման տեխնոլոգիաների Agro/Food/Drink/Tech 2018 ցուցահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 20-22-ին՝ Թբիլիսիում, Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում: Ախալքալաքցի ֆերմերները, ցանկության դեպքում, կարող են մասնակցել ցուցահանդեսին:

Նոյեմբերի 21-ին Թբիլիսիում կբացվի միջազգային ցուցահանդեսը: Կներկայացվեն նոր տեխնոլոգիաներ: Ոռոգման համակարգեր, այգեգործական գործիքներ, խոտհարքներ, մոտոցիկլետներ, գյուղատնտեսական ագրեգատներ եւ տրակտորներ: Ինչպես նաեւ արտադրության համար սարքավորումներ:

Ցուցահանդեսին մասնակցելու համար Ախալքալաքի բնակիչները պետք է դիմեն Ախալքալաքի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնին:

«Ցուցահանդեսը ներառում է գյուղատնտեսության բոլոր ոլորտները: Ամեն տարի մենք տանում ենք ֆերմերներին, գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներին՝ այստեղ մասնակցելու, նրանք կարող են առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ, նոր կապեր ստեղծել և համագործակցել: Մենք ֆերմերներին անվճար ենք տանում և բոլորը կարող են մասնակցել», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:

Անցյալ տարի, աշխարհի 16 երկրներից մոտ հարյուր ընկերություններ եւ Վրաստանի բոլոր մարզերից 2300 ֆերմերներ մասնակցել էին Agro/Food/Drink/Tech միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս անմիջական կապեր հաստատել օտարերկրյա ֆերմերների հետ, ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին եւ գյուղատնտեսության ոլորտում առկա նորարարություններին: