Սննդի ազգային գործակալությունը Մեստիայում հայտնաբերել է 28 խախտում, այդ թվում` 3 օբյեկտներում կասեցվել է արտադրական գործընթացը, խիստ անհամապատասխանությունների պատճառով, իսկ ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել 7-ում: Այս տեղեկատվությունը տարածում է Սննդի ազգային գործակալությունը: Մեստիայի մունիցիպալիտետում գործակալության տեսուչների խմբերը պետական վերահսկողություն են իրականացրել 42 օբյեկտներում:
Նրանց իսկ տվյալներով, Սննդի ազգային գործակալությունը ստուգում է հանրային սննդի օբյեկտներն ու առողջարանային տարածքներում սննդամթերքի վաճառքը:
«Սննդի ազգային գործակալությունը հորդորում է սպառողներին սննդամթերք գնելիս ուշադիր ծանոթանալ պիտակին և դրա մեջ պարունակվող տեղեկատվությանը, այդ թվում՝ ժամկետներին», – ասված է հայտարարության մեջ: