2018 թ.ին Վրաստանի պետական հաստատությունների գործուղումների ծախսերըկազմել է 78,1 միլիոն լարի, վերջին 5 տարվա ընթացքում բյուջեի գործուղման ծախսերն աճել է 13,4 միլիոն լարիով:
Բյուջետային կազմակերպությունների ծախսերի մեծ մասը պատկանում է հետևյալ գերատեսչություններին.
Խորհրդարանը և նրան կից կազմակերպությունները՝ 2,5 մլն լարի
Նախագահի վարչակազմը՝ 1,7 մլն լարի
Կառավարության աշխատակազմը՝ 2,7 մլն լարի
Արդարադատության նախարարությունը՝ 1 մլն լարի
Արտաքին գործերի նախարարությունը՝ 2,5 մլն լարի
Պաշտպանության նախարարությունը՝ 40,8 մլն լարի
Ներքին գործերի նախարարությունը՝ 4,2 մլն լարի
Աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության և օկուպացված տարածքներից փախստականների հարցերով նախարարությունը՝ 2 մլն լարի
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը՝ 2,9 մլն լարի,
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը՝ 4,1 մլն լարի
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը՝ 1,8 մլն լարի: