Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թ.-ին կազմել է մոտ 12 մլրդ դոլար (առանց չկազմակերպված առևտուրի հաշվառման), ինչը կազմում է 20%-ով ավելին 2015 թ.-ի տվյալներից: Ամենից շատ Վրաստանը արտահանում է ֆեռոհամահալվածքներ, և ներկրում` նավթամթերք:
2016 թ.-ին ընթացքում արտահանումը կազմել է ավելի քան $ 2.1 մլրդ, ինչը 4%-ով պակաս է, քան 2015 թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, գրված է Վրաստան Ազգային վիճակագրական գրասենյակի «Սաքստատ» (Վրաստստատ) նյութերում:
Վրաստանը Ռուսաստան է արտահանել ավելի քան 27 միլիոն շիշ գինի: Վրաստանի արտահանման կառուցվածքում հիմնական տեղը ներկա շրջանում զբաղեցնում են ֆեռոհամաձուլվածքները, մարդատար ավտոմեքենաները, մետաղի ջարդոնները, վերամշակված կամ կիսամշակ ոսկի, անտառային և այլ տեսակի ընկույզներ:
Ըստ «Սաքստատի» տվյալների, այս ընթացքում արտահանումը առանց վերաարտահանման հաշվառման կազմել է մոտ $ 1,7 մլրդ, ինչը 1%-ով ավել է 2015 թ.-ի համապատասխան ցուցանիշից:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում երկրում գրանցվել է արտահանման ծավալի անկման ընթացքի դանդաղում: Դա պայմանավորված է Վրաստանի տնտեսության արտաքին ցնցումների ազդեցության նվազումով, որի արդյունքում բարելավում է վճարային հաշվեկշիռը:
2016թ.-ի ներմուծման ծավալը կազմել է մոտ 9.9 մլրդ դոլար, ինչը 27%-ով ավելի շատ է 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ:
Ռուսաստանը շարունակում է մնալ հիմնական շուկան վրացական մանդարինի համար:
Ներմուծման կառուցվածքում հիմնական տեղը զբաղեցնում են նավթը և նավթամթերքները, մարդատար ավտոմեքենաները, և նավթային գազերի և գազային ածխաջրածիններ, հացահատիկը, էլեկտրական տրանսֆորմատորներ և դեղամիջոցներ: Բացի այդ «Սաքստատը» տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում իրականացվել է Հեպատիտ C բուժման համար դեղերի ներմուծում, առանց որի հաշվառման ներմուծումը կազմում է ավելի քան $ 7.2 մլրդ, ինչը 1%-ով քիչ է 2015 թ.-ի հետ համեմատ:
Վրաստանի առևտրային բացասական հաշվեկշիռը ավելին էր, քան 7.7 մլրդ դոլարը, որը ներկայացնում է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 65%-ը: