Մինչ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Թբիլիսիում՝ գովազդային վահանակների վրա սկսել են հայտնվել նոր պաստառներ՝ «Ո՛չ ազգայիններին, Ո՛չ չարիքին» գրառումներով:

Հսկայական պաստառների վրա պատկերված է կոլաժ: Կենտրոնում՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու լուսանկարն է, նրա կողքին՝ միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի եւ «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի լուսանկարներն են: Լուսանկարում են նաեւ Սահակաշվիլու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ` Զուրաբ Ադեիշվիլին, Վանո Մերաբիշվիլին, Մեգիս Քարդավան, Բաչո եւ Դաթա Ախալաիաները:

Քաղաքական գովազդի պատվիրատուն հայտնի չէ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից աջակցված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու նախընտրական շտաբից լրագրողներին հայտարարել են, որ այդ պաստառների հետ որևէ կապ չունեն: Դրա հետ մեկտեղ, իշխող կուսակցությունում ավելացրել են, որ իրենք տեղեկություններ ունեն այս առթիվ եւ քաղաքական հակահագովազդը, ըստ իրենց տվյալների, մասնավոր նախաձեռնություն է:

«Պիրվելի» հեռուստաընկերությունը, միեւնույն ժամանակ, պնդում է, որ «Ո՛չ ազգայիններին» պաստառները Թբիլիսիում տեղադրվել են «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության նախաձեռնությամբ, որը պաշտոնապես աջակցել է Զուրաբիշվիլուն ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ: Կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին ասել է, որ տարանջատում է ուղերձը, որը պաստառի հեղինակները ցանկանում էին տեղ հասցնել, սակայն այն չի պատվիրել «Դաշինքը»:

Այսօրվա ճեպազրույցում Գրիգոլ Վաշաձեն մեկնաբանելով նշել է, որ դրանք «Վրացական երազանք»-ի պատվերով են տպագրվել և սոսնձվել:

Այսպիսով, ըստ Վաշաձեի, նախագահական ընտրությունների առաջին փուլից առաջ Թբիլիսիի փողոցներում հայտնվեցին «Ո՛չ ազգայիններին» փոքրիկ չափի պաստառները: «Ո՛չ չարիքին» պետք է գրել այն պաստառների վրա, որտեղ պատկերված են Իվանիշվիլիի եւ նրա հանցակիցների երջանիկ դեմքերը եւ վարդագույն այտերը: Այդ մարդիկ վեց տարիների ընթացքում կործանել են վրաց քաղաքացիներին եւ Վրաստանի տնտեսությունը», – եզրափակել է Վաշաձեն: