Այս տարի Վրաստանում Թանգարանների միջազգային օրվա առթիվ, որը մայիսի 18-ին է նշվում, տասնյակ մշակութային և կրթական միջոցառումներ են նախատեսվում:

Վրաստանի ազգային թանգարանը միջոցառումը կնշի մեկշաբաթյա փառատոնով՝ մայիսի 18-ից 25-ը: Ծրագիրը ներառում է համադրական շրջագայություններ, կրթական նախագծեր, գրքերի շնորհանդեսներ, հանրային դասախոսություններ և ցուցահանդեսներ: Միջոցառումները տեղի կունենան ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն, իսկ մասնակցությունն անվճար է:

Մայիսի 18

Այդ օրը, ժամը 10:00-17:30, բացարձակապես բոլորը կկարողանան անվճար այցելել բոլոր 12 թանգարանները, որոնք գտնվում են Վրաստանի ազգային թանգարանի ենթակայության տակ:

Թբիլիսիում այդ թանգարանները հետևյալն են.

Սիմոն Ջանաշիայի անվան Վրաստանի ազգային թանգարան (Ռուսթավելիի պողոտա №3),
Դիմիտրի Շեւարդնաձեի ազգային պատկերասրահ (Ռուսթավելի պողոտա №11),
Գիորգի Գրիշաշվիլու անվան Թբիլիսիի պատմության թանգարան «Քարվասլա» (Սիոնիի №8),
Գիորգի Չիտաիայի անվան ազգագրական բացօթյա թանգարան (Կրիայի լճի մոտակայքում, ճանապարհ 1):

Շրջաններում.

Սվանեթիի պատմա-ազգագրական թանգարան (Մեստիա, Իոսելիանիի փող., 7),
Սիղնաղիի թանգարան (Սիղնաղի, Ռուսթավելիի 8-րդ փակուղի),
Բոլնիսիի թանգարան (Բոլնիսի, Աղմաշենեբելի փող., 48 ա),
Վանիի հնագիտական թանգարան (Վանի, Լորթքիփանիձեի փող., 32),
Ձալիսայի թանգարան-արգելոց (գյուղ Ձալիսա, Մցխեթայի շրջան),
Միխեիլ Ջավախիշվիլու անվան Սամցխե-Ջավախքի պատմության թանգարան (Ախալցիխե, Ռաբաթի բերդ-ամրոց, Խարիսշիրաշվիլիի փող., 1),
Փոթիի կոլխիդական մշակույթի թանգարան (Փոթի, փող. Մայիսի 26, 9),
Դմանիսիի թանգարան-արգելոց (գյուղ Պատարա Դմանիսի, Դմանիսիի շրջան):

Այս օրը վրացական թանգարանային ցանցը կազմակերպում է համադրված շրջագայություններ և հանդիպումներ: Դրանց մասնակցությունը նույնպես կլինի անվճար, սակայն մասնակցության համար անհրաժեշտ է նախնական գրանցում: Մանրամասն ժամանակացույցը և կոնտակտային հեռախոսահամարները հասանելի են այստեղ:

Ցուցահանդեսների բացում

Մայիսի 18-ին, Սիղնաղիի թանգարանում կբացվի ճապոնացի նկարազարդ Տաքեհիդե Հարադայի աշխատանքների ցուցահանդեսը: Իր վաստակի համար 1989 թ.-ին արժանացել է Շանկեյ մրցանակին, իսկ 1992-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին` «Սուրբ Ֆրանցիսկոս» գրքի համար: Պատկերազարդի ստեղծագործությունների կարեւոր մասը կապված է Վրաստանի հետ: Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս՝ մինչև հունիսի 19-ը:

Մայիսի 18-ին, «Քարվասլայի» պատմության թանգարանում կբացվի ականավոր վրացի լուսանկարիչ Սանդրո Մամասախլիսիի անհատական ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է «Kolga Tbilisi Photo 2021» փառատոնի շրջանակներում և կտևի մինչև հունիսի 8-ը:

Մայիսի 19

Ցանկացողները կարող են մասնակցել «Մերանի» կրթական ծրագրին, որը նվիրված է վրացի հայտնի նկարիչ Լադո Գուդիաշվիլիի տարեդարձին: Ծրագիրը վարելու է Անուկի Ժվանիան:

Անցկացման ժամանակը և վայրը. Ժամը 14:00, Դիմիտրի Շևարդնաձեի ազգային պատկերասրահ:

Պրոֆեսոր Մարիկա Ջիքիայի առցանց դասախոսությունը «Թուրքական ծագման փոխառությունները վրացերենում»: Սկիզբը՝ 16:00-ին:

Մայիսի 20

«Վրաստանի ազգային թանգարանի արեւմտաեվրոպական արվեստի հավաքածուի ինտեգրված ուսումնասիրությունները» գրքի շնորհանդեսը: Հեղինակներ՝ Էկա Կիկնաձե, Նինո Տաբուցաձե, Մարիամ Գվելեսիանի, Նինո Կալանդաձե:

Անցկացման ժամանակը և վայրը. Ժամը՝ 16:00, Դիմիտրի Շևարդնաձեի ազգային պատկերասրահ:

Մայիսի 21

Լիա Քիթիաշվիլիի «Ոչ հայտնի պատմություններ Վրաստանի թանգարանի գրադարանի հազվագյուտ ֆոնդից» հանրային դասախոսությունը:

Անցկացման ժամանակը և վայրը. Ժամը՝ 16:00, Սիմոն Ջանաշիայի թանգարանի գրադարան, (այցելությունը հնարավոր է միայն նախապես գրանցմամբ):

«Երազկոտ Նիամորը» կրթական ծրագիրը, որը նվիրված է Լադո Գուդիաշվիլիի տարեդարձին: Ծրագիրը վարելու է Դալի Գոգորիշվիլին:

Անցկացման ժամանակը և վայրը. Ժամը՝ 15:00, Դիմիտրի Շևարդնաձեի ազգային պատկերասրահ:

Մայիսի 22

Չիտաիայի ազգագրական բացօթյա թանգարանում երեխաների կրթական և ժամանցային միջոցառումներ: Թանգարանը բաց է ժամը՝ 10: 00-ից 17:30-ն:

Վրացական National Geographic-ի «Yourshot Georgia՝ ամեն ինչ կապված է իրար հետ» ֆոտոմրցույթը: Անցկացման վայրը՝ Չիտաիայի ազգագրական թանգարան:

Մայիսի 24

Էլենե Գաբլանիի առցանց դասախոսությունը՝ «Փոթիի կոլխիդական մշակույթի թանգարանի պատմությունն ու հավաքածուները»: Սկիզբը՝ ժամը 14:00-ին:

Պրոֆեսոր Օթար Ջանելիձեի առցանց դասախոսությունը՝ «Վրաստանի ժողովրդավարական հանրապետության դասեր»: Սկիզբը՝ 16:00-ին:

Մայիսի 26

Վրաստանի ժողովրդավարական հանրապետության բանակի գլխավոր հրամանատար գեներալ Գիորգի Կվինիտաձեին նվիրված ցուցահանդես: Վայրը՝ Սիմոն Ջանաշիայի վրացական թանգարան (թանգարանը բաց է ամեն օր՝ ժամը 10:00-17:30-ն, բացի երկուշաբթի օրվանից):

Թանգարանների միջազգային օրը սահմանվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովում, որն անցկացվել էր Մոսկվայում և Լենինգրադում: 1978 թվականից ի վեր Թանգարանների միջազգային օրը նշվում է ավելի քան 150 երկրում:

2020-ին Վրաստանում և աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային համավարակի պատճառով Թանգարանների օրվա կապակցությամբ միջոցառումները տեղափոխվել են առցանց տարածք: Ինչպես հայտնում են Վրաստանի ազգային թանգարանից, այս տարի դրանք կանցկացվեն՝ հաշվի առնելով Առողջապահության նախարարության բոլոր հանձնարարականները և COVID-19-ի պատճառով երկրում գործող սահմանափակումները: