Երեք կուսակցության շտաբի ներկայացուցիչները խոսում են նախագահական ընտրություններում իրենց հնարավորությունների եւ առկա խախտումների մասին:

«Ուժը միասնության մեջ է» դաշինքի Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանը գնահատական է տալիս, որ հաղթելու հնարավորությունը բարձր է, թեև ասում է, որ գումար են բաժանում:

«Բեժանոյում հանձնաժողովի անդամը ապօրինի քայլեր է ձեռնարկել, նա ուզում էր բողոք գրել, հարվածել էր ձեռքերին, կոտրել հեռախոսը, հայհոյել: Մենք ուղարկեցինք այնտեղ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը: Գյուղերում եւ քաղաքում նրանք գումար են բաժանում, շտաբերում, ընտրական տեղամասերի մուտքի մոտ կանգնած մեքենաներում: Մենք չենք ֆիքսել նմանատիպ կադրեր, բայց մենք աշխատում ենք: Մեր հնարավորությունները ավելի լավն է, չնայած փող են բաժանում, վարչական ռեսուրսը աշխատում է նրանց համար: Ես 2-3 գյուղում եմ եղել եւ հույս ունեմ, որ փողը ոչինչ չի որոշում, կարող են գումար վերցնել, բայց նրանք հոգով եւ սրտով հինգերորդ համարի հետ են», – ասում է Աշոտ Ռաիսյանը:

Մեծ շանսեր է կանխատեսում իր կուսակցության համար «Եվրոպական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Արսեն Կարապետյանը.

«Եթե ընտրություններն անցնեն, ինչպես հարկն է, ապա մեր շանսերը մեծ են այս տարի եւ ըստ իս իրավիճակը փոխվելու է: Իսկապես արժանի թեկնածուն Բաքրաձեն է: Ես չեմ կարող ասել տոկոսների մասին, իսկ ընտրողների մասնակցությունը շատ ցածր է, ժամը 15:00-ին Ախալքալաքում մասնակցությունը 29% է կազմել եւ սա շատ քիչ է: Ֆավորիտը Բաքրաձեն է», – ասում է Արսեն Կարապետյանը:

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային շտաբի նախագահ Նաիրի Իրիցյանն ակնկալում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքում կհավաքի ձայների 55 տոկոսը:

«Ճիշտ է, եղել են փոքրիկ բախումներ եւ թերություններ, օրինակ Օլավերդ գյուղում, նացերից (կուսակցություն «Միասնական ազգային շարժում») մեկ կին խստորեն կանգնել էր եւ թույլ չէր տալիս այն տարեցներին քվեարկել, որոնց անձնագրերը ժամկետանց էին, Բեժանոյում ինչ-որ մեկը հանդուգն հետևում էր ամեն մի ընտրողի և լուսանկարում, քաղաքում տեղի էր ունեցել ընդհարում 5-րդ համարի հետ կապված, թեմայով՝ թե ինչո՞ւ եք խոսում մարդկանց հետ դրսում, ինչո՞ւ եք մարդիկ բերում եւ այլն: Ակտիվությունը շատ ցածր է, անցյալ տարի տեղական ընտրությունների ժամանակ մենք ունեինք 20 000 ընտրող, հուսով եմ կլինեն գոնե 14000-15000 ընտրող», – ասում է Նաիրի Իրիցյանը: