Այսօր Ախալքալաքում հաստատվեց իրական ձմեռը՝ 50 սմ ձյան ծածկով, ձյունը շարունակվում է տեղալ, սպիտակ քաղաքը հաճելի տեսարան է, բայց իր հերթին գեղեցիկ ձմեռը դժվարություններ է ստեղծում տեղաշարժման համար:

6

Առավոտվանից Ախալքալաքում, բոլոր տների մոտ կարելի է հանդիպել տղամարդկանց, ովքեր մաքրում են իրենց տների մերձակա տարածքները ձյունից: Երեխաները ուրախանում եւ խաղում են ձնագնդիկներով: Նոր տարին իր մոտեցման մասին զգացնել տվեց:

2

Այնուամենայնիվ, այս պայմաններում երթևեկությունը չափազանց վտանգավոր է եւ անհրաժեշտ է, թե հետիոտների, եւ թե վարորդների առավելագույն համակենտրոնացումը:

Ախալքալաքում մեքենա վարելու սովորական էքստրիմը կարող եք զգալ նայելով մեր տեսանյութը: