Օգոստոսի 11-ի գիշերը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում սպանվել են երկու հոգի, նախքան միջադեպը նրանք գյուղացիներից մեկի տանը ընկերների հետ կերուխում են արել:

Նախնական տվյալներով, Սաթխա գյուղում գիշերը 7 հոգի ուտում-խմում էին Գ.Մ-ի տանը: Այս տանը ընկերները հաճախ էին հանդիպում ու խմում: Մահացածները այցելուներ են: Նրանք տեղացիների հետ միասին երեք տարի աշխատել են գյուղում տարբեր շինարարական աշխատանքներում և հաճախ էին այցելում իրենց ընկերներին:

Մեր տեղեկատվությունը հիմնված է հանցագործության վայրի մոտ բնակվող գյուղացիների հետ հարցազրույցների վրա և պաշտոնական հաստատված կամ մերժված չէ:

Սաթխայում բոլորը զարմացած են պատահածից: Գյուղացիների խոսքերով, այս տանն ապրում են հայր ու որդի, որդին ինքն է զանգել գյուղի լիազորին, ասելով, որ նրան դանակահարել են: Նրա հայրը 90-ամյա մարդ է, որը լսողության և տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Որդին գումար է վաստակում, վերանորոգման աշխատանքներ կատարելով: Գյուղում նրա մասին ասում են, որ հանգիստ ու խաղաղ մարդ է:

Գյուղում սպանության մասին իմացել են առավոտյան: Մահացածների մարմինները հայտնաբերվել են մեկը մյուսից մոտավոր 100 մետր հեռավորության վրա, այն տան մոտակայքում, որտեղ խմել են գիշերը:

«Նրանք Թբիլիսիից են, արդեն մի քանի տարի է ապրում են այստեղ, տան սեփականատերը, որին բռնել են, ինքն է զանգել ոստիկաններին, ասել, որ վիրավորվել է դանակով, այստեղ ճանապարհին տեսել են երկու սպանված մարդու: Առավոտյան անասուններին նախիրը տարա, հովիվն ասաց, որ մի մարդու են սպանել, հետո մի փոքր ներքև իջա, իմացա, որ երկրորդին էլ են սպանել», – ասում է Սաթխայի բնակիչը:

Սկզբում հինգ մարդ էր ձերբակալվել, մեկը ազատ է արձակվել, քանի որ դուրս է եկել այն տնից, որտեղ խմում էին, միջադեպից շատ ժամեր առաջ: Չորս կալանավորներից մեկը վիրավոր է, հավանաբար նա Գ.Մ-ն է տան սեփականատերը: Կալանավորվածներից 3-ը ամուսնացած չեն:

Գյուղում կատարված սպանության հնարավոր պատճառները հետևյալն են.

«Ինչ պատճառ կարող է լինել, ամենայն հավանականությամբ, ալկոհոլը, թշնամական հարաբերություններ չեն եղել, հավանաբար ընկերներ էին, որ միասին խմում էին», – ասում է գյուղի բնակիչներից մեկը:

Սաթխայում շարունակվում են օպերատիվ և քրեական փորձագետների աշխատանքները: Տեղում աշխատում են Ներքին գործերի նախարարության շուրջ 60 աշխատակիցներ:

Հանցագործության վայր են ժամանել Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: