Մայիսի 20-ին Խորենիա գյուղի մարագների մոտ, որտեղ ուղիղ 100 տարի առաջ տեղի ազգաբնակչությունը զոհ է դարձել թուրքերի վայրագություններին, տեղի ունեցավ հիշատակի ու ոգեկոչման միջոցառում:

Թախչա գյուղի բնակիչները հավաքվել էին Խորենիա գյուղի մարագների մոտ, որտեղ 1918թ.-ին կոտորածներին զոհ են դարձել Թախչա և Խորենիա գյուղի խաղաղ բնակիչները:

1915 թ.-ից մազապուրծ հայությունը երեք տարի անց կրկին հայտնվում է եղեռնի ճիրաններում: Այդ օրերին հարյուրավոր մարդկանց են գնդակահարել ու կենդանի այրել մարագներում:

«Այսօր լրացավ թուրքերի կողմից իրականացրած Խորենիա և Թախչա գյուղերի սպանդի 100 տարին: Սպանդ, որի արդյունքում Խորենիա գյուղի մարագներում գնդակահարվել, սրախոխող արվել ու այրել են ողջ-ողջ Խորենիա գյուղի բնակիչներին, ներքին կամ ցածի կոչվող մարագներում, մոտ 700-800 մարդ, իսկ վերին մարագներում՝ 300 թախչացիների, որոնց թուրքերը բռնի բերել էին հարևան Թախչա գյուղից: Այդ սպանդի արդյունքում, ժամանակին մեծ ու շեն այդ գյուղերից, թե Խորենիայում և թե Թախչայում, շատ ազգություններ, տոհմեր կամ գերդաստաններ իսպառ վերացան»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Արմենակ Ասատրյանը:

1918 թվականի մայիսին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին ավելի համապարփակ ու ամբողջական կարող եք կարդալ այստեղ

Լուսանկարը մեր արխիվից