Ձերբակալված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքաելյան ազատ են արձակվել։

Փաշինյանը ասել է, որ ձերբակալված բոլոր անդամները պետք է րոպե առաջ դուրս գան, ու խոստացել է պատմել հանդիպման մանրամասները հանրահավաքի ժամանակ։

Այս պահին ցուցարարները «Նիկոլ», «հաղթանակ» վանկարկումներով դիմավորեցին Փաշինյանին: Նա այժմ քայլում է Տիգրան Մեծ փողոցում:
Նա լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ երեկոյան բոլոր հարցերի պատասխանները կլինեն. «Այսօր երեկոյան անպայման լինելու է հանրահավաք, իշխանությունը պատկանում է ժողովրդին, երեկոյան բոլոր հարցերի պատասխանը հանրահավաքի ժամանակ պարզ կլինեն: