Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16 667-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 663-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 269 դեպք կա, այլ պատճառով՝ 91։
Ապաքինվել է ևս 133 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6214 է։ Փաստացի բուժվողների թիվը 10 093 է։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 82 324 անձ։