Հայաստանում դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի, աշակերտները տարեվերջյան գնահատականներ կստանան։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հաջորդ ուսումնական տարի՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նախատեսում ենք շաբաթ օրերին ունենալ պահուստային օրեր, նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու տարբերակը։ Պահուստային օրերն անհաժեշտ են բացերը լրացնելու համար։ Վերջնական որոշումը կախված է մայիսին տեղի ունենալիք ամփոփումից։ Մեզ եկող ազդակներն ու տվյալներն անպիսին են, որ շատ ուսուցիչներ ուսումնական ծրագրի ծավալը փակում են, կամ չնչին բաց է մնում»,- ասել է նախարարը։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների ավարտին փոխադրական քննություւններ չեն իրականացվի։ Աշակերտների տարեկան գնահատականները կամփոփվեն մինչեւ մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխանցված գնահատականներով։
«12-րդ դասարանի քննություններ եւս չեն լինի, ամփոփումը կլինի նույն կերպ։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ նրանց հնարավորություն կտրվի պահպանել այդ արդյունքը կամ տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական։ Ատեստատները հանձնվելու են մինչեւ մայիսի 25-ը»,- նշել է նախարարը։