Ախալքալաքում ՆԱՏՕ-ի և Եվրամիության Տեղեկատվական կենտրոնը հայտարարում է գեղարվեստական աշխատանքների մրցույթ «Վրաստանը և ՆԱՏՕ» թեմայի վերաբերյալ Ախալքալաքի շրջանի հանրակրթական դպրոցների բոլոր աշակերտների համար:

Մրցույթին կարող են մասնակցել 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները: Աշակերտները պետք է ներկայացնեն նկարները մինչև ապրիլի 12-ը` քաղաք Ախալքալաք, Թամար Թագուհու փողոց 44 (հանրային ռեեստրի երկրորդ հարկ):

Ապրիլի 16-ին, Ախալքալաք քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղի կունենա մրցույթին ներկայացված նկարների ցուցահանդես: Երեք լավագույն նկարների հեղինակները կստանան մրցանակներ և վկայագրեր: