93 կողմ ձայնով այսօր Խորհրդարանը Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ հաստատեց Ժողովրդական պաշտպանին կից գործող Ազգային փոքրամասնությունների խորհրդի քարտուղար Իզաբելա Օսիպովային:

Իզաբելա Օսիպովայի թեկնածությունը Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության համար ներկայացրել էր Նինո Լոմջարիան: Նրա թեկնածությունը այսօր Խորհրդարանը հաստատեց 93 կողմ ձայնով:

Սկզբում, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի թեկնածու էր ներկայացրել ՍԻԴԱ-ի նախկին ղեկավար Զվիադ Դևդարիանիին: Սակայն, Զվիադ Դևդարիանիին կանանց շարժման ներկայացուցիչները մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: Նշված փաստի պատճառով, Զվիադ Դևդարիանին չեղարկել էր իր թեկնածությունը:

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ դարձավ նաև Նինիա Կակաբաձեն: Նրա թեկնածությանը աջակցել է 55 պատգամավոր, դեմ է եղել 12-ը:

Նինիա Կակաբաձեին ներկայացրել էր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:

Նյութը վերցված է 1TV.Ge կայքից