Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, թե ինչպես կբաժանվեն մեծամասնական շրջանները 2020 թվականի ընտրություններում:

Կոբախիձեի խոսքով Թբիլիսիում 7 մեծամասնական շրջան կստեղծվի: 30 մեծամասնական թաղամասերից 12-ը կլինեն Արևմտյան Վրաստանում, իսկ 18-ը՝ Արևելյան Վրաստանում:

Ինչ վերաբերում է շրջաններին, ապա մեծամասնական շրջանները կբաժանվեն հետևյալ կերպ. Գուրիա՝ 1, Աջարիա՝ 3, Սամեգրելո՝ 3, Ռաճա-Լեչխում-Սվանեթի՝ 1, Իմերեթի՝ 4, Շիդա-Քարթլի՝ 2, Կախեթի՝ 3, Քվեմո-Քարթլի՝ 3, Սամցխե-Ջավախեթի՝ 2, Մցխեթա-Մթիանեթի՝ 1:

«Մենք մշակել ենք մի ծրագիր, որտեղ մանևրելու մեծ հնարավորություն չկա: Ելնելով այն հանգամանքից, որ պետք է ձևավորվել ընդամենը 30 շրջան, պետք է մշակվեն համապատասխան սահմաններ: Քաղաքներում` Թբիլիսիում և երեք խոշոր քաղաքներում, բաշխվելու է մոտավորապես 10 մեծամասնական ընտրատարածք, իսկ մյուս դեպքերում` ընդհանուր առմամբ, 20 ընտրատարածք:

Ելնելով այն հանգամանքից, որ անհրաժեշտ է հաշվի առնել շրջանների առանձնահատկությունները և այլ գործոններ, մանևրելու մեծ հնարավորություն չկա: Հետևաբար, հարցն, ըստ էության, տեխնիկական է: Նոր վերաբաշխման հիման վրա ձևավորվում են բավականին մեծ շրջաններ, որոշ դեպքերում մեկ մեծամասնական ընտրատարածքում կլինի 4-5 քաղաքապետարան, ինչը, սկզբունքորեն փոխում է մեծամասնականի ընտրությունների առանձնահատկությունները, բայց սա նոր իրականություն է, որի համաձայն մենք պետք է ձևավորենք նոր սահմաններ:

Մտածում ենք, որ Թբիլիսիում պետք է ձևավորվի 7 ընտրատարածք, ինչ վերաբերում է մյուս քաղաքներին՝ Բաթումի, Քութայիսի, Ռուսթավի, ապա կլինի մեկ մեծամասնական ընտրատարածք», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: