Վրաստանի ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն, օգոստոսի 2-ին ամերիկյան մեկ դոլարն արժի 2.9296 լարի, եվրո` 3.2328, իսկ բրիտանական ֆունտ ստերլինգը` 3.5463 լարի:
Երբ 1 դոլարի արժեքը հասավ 3 լարի, օգոստոսի 1-ին Ազգային բանկը որոշեց վաճառել 40 միլիոն դոլար: Արդյունքում, մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է և ամերիկյան մեկ դոլարը կազմել է` 2.9718 լարի, եվրո` 3.3127, իսկ բրիտանական ֆունտ ստեռլինգը` 3.6170 լարի: