Սահմանադրական դատարանում Վրաստանում մշտապես բնակվող երեք հայ քաղաքացիների հայցով, ովքեր դեմ էին, որ Վրաստանի բարձրլեռնային շրջանների բնակիչներին տրվող արտոնությունները իրենց չեն վերաբերում, տեղի ունեցավ վերջին լսումները:

Վրաստանի բարձրլեռնային շրջաններում բնակվող օտարերկրացի քաղաքացիները չեն կարող օգտվել «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի դրույթներից: Վրաստանում մշտապես բնակվող Անի Մինասյանը, Գառնիկ Վարդանյանը և Արտավազդ Խաչատրյանը դիմել են Սահմանադրական դատարան հավասարության խախտման դեմ հայցով, որը պաշտպանվում է Վրաստանի Սահմանադրության 14-րդ հոդվածով:

Հայաստանի քաղաքացիների շահերը պաշտպանում է իրավաբան Գիորգի Գոցիրիձեն, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» վրացական ոչ պետական կազմակերպությունից:

«Спутник Армения»-ն վերջերս հրապարակեց նյութ այն մասին, որ Սահմանադրական դատարանը չի բավարարել Հայաստանի 3 քաղաքացիների հայտերը: Բայց մինչ օրս դատարանը վերջնական որոշումը չի կայացրել:

«Վերջին դատական լսումներն անցել են: Հիմա դատարանը պետք է որոշում կայացնի», – հեռախոսազրույցում ասաց Գիորգի Գոցիրիձեն:

Նրա խոսքերով, դեռ հայտնի չէ, թե երբ կկայացնի դատարանը իր որոշումը, քանի որ սահմանադրական վերահսկողության հիմնական մարմինն այդ ամենի համար ունի 5-6 ամիս ժամանակ:

2016 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքը, որն ուղղված է բարձրալեռնային շրջաններում ապրող բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Օրենքի համաձայն, այս տարածաշրջանում մշտապես բնակվող Վրաստանի քաղաքացիներն ունեն բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ:

Ներկայիս սոցիալական վիճակը հանգեցրեց այն փաստին, որ Ջավախքի շատ բնակիչներ օտարերկրյա քաղաքացիներ են դարձել և ստացել բնակության թույլտվություն, քանի որ նրանք ապրում, ոմանք էլ աշխատում են այստեղ: Այդ մարդիկ հիմնականում չեն կարող օգտվել այն արտոնություններից, որոնք տալիս է պետությունը:

Սահմանադրական դատարանի որոշումից է կախված, թե արդյոք Ջավախքում ու այլ բարձր լեռնային շրջաններում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները կօգտվեն բարձրլեռնային շրջանների զարգացման օրենքից: