Անօթևան շներին Ախալքալաքում ապաստարան կտեղափոխեն: Քաղաքապետարանի կողմից հայտարարված տենդեր-մրցույթն արդեն կայացել է։
Անօթևան շների խնդիրը քաղաքում արդիական է։ 2020 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տվյալներով արձանագրվել է շան կծելու 23 դեպք:
Մունիցիպալիտետն արդեն հայտարարել է տենդեր-մրցույթ, որը հաղթել է անհատ ձեռներեց Լեռի Չխարտիշվիլին, Օզուրգեթիից՝ 16 881 լարիով՝ առանց ԱԱՀ-ի։
Աշխատանքները պետք է իրականացվեն պայմանագրի կնքումից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Շներին պետք է բռնեն միջազգային չափանիշներին համապատասխան և նրանց տեղափոխեն հատուկ մեքենաներով: Անհրաժեշտության դեպքում կիրականացվի ստերիլիզացում/քաստացում, պատվաստում, նույնականացում կամ անհրաժեշտության դեպքում ծանր հիվանդ կենդանիներին կարող են ենթարկել էվթանազիայի (կենդանուն ցավ չպատճառող սպանդ) և թաղել:
Գայանե Ակոջյան