Նախկին թիվ 1 զինվորական ավանում բնակելի մասը վերջնականապես առանձնացվեց զինվորական մասից։ Ավանի բնակիչների տեղաշարժի համար կառուցվել է նոր ճանապարհ։ Զինվորական ավանի հին մուտքը փակ է բնակիչների համար, այն միայն զինվորականների համար։

Ախալքալաքի նախկին թիվ 62 ռազմաբազայի տարածքում, Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2019 թվականին բացեց Նախնական ռազմական պատրաստության կենտրոն։ Վրաստանի պաշտպանության նախարարությունը, ընդհանուր առմամբ, մի քանի տարի առաջ, ողջ զինվորական ավանում իրականացրեց ցանկապատում, և քաղաքի բնակելի հատվածը ռազմական հատվածից առանձնացրեց։ Ավանի գլխավոր մուտքը մնացել էր ռազմական հատվածում, սակայն մինչ բնակիչների համար նոր ճանապարհի կառուցումը, նրանք օգտվում էին նախկին մուտքից։

gorodok

Արդեն մի քանի օր է, ինչ նախկին մուտքը բնակիչների համար փակ է ուղեփակոցով։ Նրանք օգտվում են նոր ճանապարհից, որը գտնվում է գլխավոր մուտքից ոչ հեռու։ Ավանի ռազմական հատվածում մնացել են երեք բնակելի շենք, որոնք գտնվում են ՊՆ հաշվեկշռում։ Այս շենքերի բնակիչներն իրենց տներ են հասնում անցնելով ավանի մի քանի փողոցներով, քանի որ չեն կարողանում օգտվել զինվորական մուտքից։

gorodokk

Հիշեցնենք, որ ռուսական թիվ 62 ռազմաբազան Ախալքալաքի տարածքը վերջնականապես լքել է 2007 թվականին, տարածքը փոխանցելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

Թիվ 1 ռազմաբազայի փակումից հետո բնակարանային ֆոնդը՝ 800 բնակարան, փոխանցվել է քաղաքի հաշվեկշռին, որից շուրջ 200 բնակարանը, ռազմաբազան, Վրաստանի և Ռուսաստանի համատեղ պայմանագրով փոխանցել է իր նախկին աշխատակիցներին։ Մնացած մոտ 600 բնակարանները բաշխվել են Ախալքալաքի ղեկավարության կողմից։ Բնակարանային ֆոնդից ՊՆ-ն չի փոխանցել միայն երեք շենք, որոնք գտնվում էին ավանի ռազմական հատվածում։