«Կանայք տնտեսական հզորացում» ծրագրի շրջանակներում Ախալքալաքում իրականցվել են տարբեր ծրագրեր, որին մասնակցել են բազմաթիվ կանայք: Ծրագրի նպատակն է օգնել նրանց տնտեսապես կայացման ճանապարհին:

Այդ կանանցից է Գյուլնարա Էլիզբարյան-Չիվչյանը: Նա ծնվել և մեծացել է Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում, ամուսնացել և ապրում է հարևան՝ Կարտիկամ գյուղում: Տիկին Գյուլնարայի վաղեմի երազանքն է եղել ստանալ բարձրագույն կրթություն, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, ուստի իմանալով ծրագրի մասին նա մեծ ոգևորությամբ հայտ է ներկայացնում:

«Երբ որ որոշեցի մասնակցել, որոշ մարդիկ կասկածանքով և թերահավատորեն մոտեցան այդ հարցին: Մի քանիսն անգամ ասացին, որ դա հեքիաթ է և պետք չէ հավատալ դրան, սակայն ես հայցը ներկայացրերցի և հոգու խորքում հույս ունեի, որ ամեն բան կստացվի, այդ ամբողջ ընթացքում իմ կողքին էր Լոլյա Ռաիսյանը, որը ինձ համար դարձավ շարժիչ ուժ, և Մաիկո Գռձելիշվիլին: Նրանց օգնությամբ ես կարողացա հասնել արդյունքի, որի համար անչափ շնորհակալ եմ»:

gyulnaraaaaaa

Ծրագրին մասնակցելուն զուգընթաց, տիկին Գյուլնարան մասնակցել է նաև տարբեր թրեյնինգների, ստացել բազում սերտիֆիկատներ և մրցանակներ,ինչպես նաև faberlic ընկերությունում աշխատում է որպես ավագ խորհրդատու,համատեղելով գեղեցիկը կարևորի հետ և որ ամենակարևորն է նա հայտը ներկայացնելուց հետո մինչև պարզ կլիներ արդյունքները, Ախալքալաքում՝Կատյա Մանուկյանի մոտ կարի դասերի է մասնակցել:

«Մի օր դասի ժամանակ զանգ ստացա, հեռախոսահամարը տեսնելուց հետո սկսեցի անհանգստանալ, բայց պատասխանեցի, ասացին՝ հաղթել եմ, ուրախությանս չափ չկար, երեխաի նման անկախ ինձանից սկսեցի արտասվել: Այստեղ հարցը շահած դրամաշնորհը չէր, այլ իմ հաղթանակը: Շատերը, որոնք թերահավատ էին, ես նրանց ապացուցեցի, որ կարող եմ և այդ գործում ինձ շատ աջակցեց իմ ընտանիքը»:

Տիկին Գյուլնարան օրինակ է ծառայում բոլոր այն կանանց, ովքեր չունենալով բարձրագույն կրթություն, չեն հրաժարվում իրենց նպատակներից և անկախ ամեն ինչից պայքարում են դրանց հասնելու համար: Ինչպես ինքն է նշում կորցրածը անցյալում է և պետք է մտածել ապագա անելիքների մասին:

«Ես չեմ ուզում նմանվել չոր ծառի, այլ ուզում եմ նմանվել բերքառատ ծառի, որը բերքի ծանրաբեռնվածությունից չկարողանա շնչել, կողքից անցնողը թող օգտվի այդ բերքից, հիանա դրանով: Ես կհասնեմ իմ նպատակին և ինքս կկերտեմ իմ կիսանդրին, որը կունենա այսպիսի մակագրություն՝ «նպատակին հասած կինը»:

Մինչ ծրագրին մասնակցելը Գյուլնարա Չիվչյանը առողջական խնդիրներ է ունեցել և եղել է հսկողության ներքո, մշտապես ընդունելով դեղահաբեր, բայց այդ ծրագրից հետո մինչև օրս, ոչ մի դեղահաբ չի օգտագործել: Նա դա կապում է այն երջանկության հետ, որը զգացել է աշխատանքի պտուղները տեսնելով, սակայն նրա հաջողությունները միայն այդ ծրագրով չի սահմանափակվում, ամենևին վերջերս առաջարկ է ստացել աշխատել կահույքի արտադրամասում որպես դերձակ, որը ավելի է ոգևորել նրան:

Մեր հասարակության մեջ դեռևս կան բազում կարծրատիպեր կապված կանանց իրավունքների, նրանց ազատության և տնտեսական կայունության հետ և դա շատ անգամ առիթ է դառնում հրաժարվելու սեփական երազանքներից ու նպատակներից, չնայած բազում դժվարությունների տիկին Գյուլնարան կարողացել է ապացուցել, որ եթե մարդը հստակ նպատակներ և ձգտում ունի, ապա ոչ ոք չի կարող խանգարել դրա իրագործմանը:

«Ես քաջալերում եմ բոլորին, թող մի վայրկյան անգամ չկորցնեն վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, քանզի ինձ համար մեկ վայրկյանը մեկ տարվա կորուստ է եղել: Ես խնդրում եմ, որ անիմաստ ժամանակ չկորցնեն և փորձեն կյանքում վայելել այն ինչ հնարավոր է, քանի որ տարիքի հետ մեկտեղ դա ավելի դժվար է դառնում: Եթե երիտասարդը քայլելով է մոտենում իր նպատակին ապա ես վազում եմ, որ հասնեմ նրա քայլերին: Ինչ վերաբերվում է ապագային, ապա ծրագրում եմ կարի ատելիե բացել, որը կանվանակոչվի իմ թոռնիկի՝ Անդրանիկի անունով, այն կլինի իմ անդրանիկ աշխատանքը: Այդ անունը ժառանգաբար փոխանցվել է ամուսնուս իր հորեղբորից, ով հանուն մեր լուսավոր ապագայի իր կյանքն է զոհաբերել պատերազմում»:

gyulnaraaaaaaa

Տիկին Գյուլնարան բացելով չակերտնետը նշում է՝ իր նպատակն է այդ ատելիեում ընդունել աշխատանքի այնպիսի մարդկանց, ովքեր իր նման առողջական խնդիրներ ունեն, որոնց համար դժվար է գտնել աշխատանք:

Նախքան ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալը նա աշխատել է եղբոր նվիրած կարի մեքենայով, այնուհետև ստացել քանոնների տեսականի՝ օվերլոկ, կոճակ դնող ապարատ, կարի մեքենա, մկրատ և մանիկեն:

gyulnar

Բացի կար ու ձև անելու գործում հմտանալուց տիկին Գյուլնարան նաև թրեյներ է: Նա պատրաստվում է հարևան գյուղերում թրեյնինգներ անցկացնել, որպեսզի կանայք ավելի կիրթ և ներգրավված հասարակական կյանքում:

Բոլորի համար կարևոր է կյանքում հասնել հաջողության, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ անկախ տարիքից և սեռից գործում ես, կոնկրետ քայլեր ձեռնարկում դրան հասնելու համար:

Լիդա Ալմասյան