Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքի #66 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ընտրաթերթիկներում նախապես նշումներ են արել: Նշված խախտման վերաբերյալ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի դիտորդների կողմից գրանցված բողոքի հիման վրա, խախտումը շտկվել է:

Միևնույն ընտրատարածքի #34 ընտրատեղամասում դիտորդը մի քանի անգամ ընտրողներին քվեատուփում օգնել է և քվեաթերթիկը տեղավորել հատուկ ծրարում: «Բազմազգ Վրաստան»-ի դիտորդը այս մասին համապատաասխան գրառում է արել:

Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքի #40 ընտրատեղամասում չարտոնված անձ է ներս մտել և մնացել տարածքում: Վերոնշյալ ՀԿ-ի դիտորդի բանավոր դիմումից հետո, խախտումը վերացվել է: Միևնույն ընտրատարածքի #1 ընտրատեղամասում, քաղաքացին քվեարկել է առանց մատների գունավորման տարբերանշանի: Չնայած դիտորդի բանավոր դիմումին, խախտումը չի վերացվել: Այս ընտրատարածքի #66 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ևս չի մարկերավորել քաղաքացուն: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, ինչից հետո, խախտումը վերացվել է:

#4 ընտրատեղամասում միևնույն ընտրական սուբյեկտի երկու ներկայացուցիչ միաժամանակ գտնվել են տարածքում: Դիտորդի դիմումի հիման վրա, նրանցից մեկը լքել է ընտրատարածքը:

«Բազմազգ Վրատան» հասարակական կազմակերպությունը ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում Սամցխե-Ջավախքում, Քվեմո-Քարթլիում, Կախեթում և Շիդա-Քարթլիում:

Աղբյուրը՝ Ալիք Մեդիայի