Հարկային Եկամուտների ծառայությունն Ախալքալաքի Վարչության շենքում անցկացրեց «բաց դռների օր», որին մասնակցեց մոտ 35 մարդ:

Մոտ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր կապված հարկային օրենքների և հարկ վճարողների առջև ծառացած խնդիրների հետ:

Հարկային Եկամուտների ծառայության ներկայացուցիչները հանդիպման սկզբում շահագրգիռ մարդկանց ներկայացրին 2014թ.-ին «Հարկային օրենսդրությունում» կատարված փոփոխությունները, ինչպես նաև եկամուտների և ծախսերի հաշվառման սկզբունքների և ձևերի մասին տեղեկատվություն:

Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ժամանակ հարկային օրենսդրությանը վերաբերող բազմաթիվ հարցեր ուղղվեցին Եկամուտների ծառայության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա մարդկանց հիմնականում հուզում էր տուգանքներին, բիզնեսի ճիշտ վարմանը և հաշվիչ-ապարատներին վերաբերող հարցեր:

Եկամուտների ծառայության ներկայացուցիչները բարձրացված հարցերի մեծամասնությանը պատասխանեցին, իսկ այն հարցերը, որոնք վերաբերում էին Ախալքալաքի ձեռներեցների շրջանում դժգոհություն առաջացրած մեծ տուգանքներին, պատասխանողները գրանցեցին, որպեսզի ճշտեն:

nalogovi v Axalkalaki