Վրաստանի խորհրդարանը հաստատել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Հոկտեմբերին Վրաստանում նոր օրենսգրքի համաձայն տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընտրական բարեփոխումները հիմնովին փոխում են Ընտրական օրենսգիրքը, այդ թվում՝ ընտրական հանձնաժողովը համալրելու կանոնները: Ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով: Արգելվում է վարչական ռեսուրսների օգտագործումն ու քարոզչությունը:
Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համամասնական մասնաբաժինը կմեծանա, իսկ մեծամասնական ընտրությունների համար սահմանվել է 40%-ոց ընտրաշեմ:
Ընտրական օրենսգրքում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
2021 թ.-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ինքնավար քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Փոթիում և Բաթումիում, Սակրեբուլոյի անդամների հարաբերակցությունը կլինի չորսը մեկի (չորս պատգամավոր համամասնական ընտրակարգում, մեկը՝ մեծամասնական), մինչդեռ այլ մունիցիպալիտետներում հարաբերակցությունը կլինի երկուսը մեկի:
Ընտրական վարչակազմը կլինի խառը բոլոր երեք մակարդակներում, հանձնաժողովներում կընդգրկվեն ութ պրոֆեսիոնալ անդամները և կուսակցությունների կողմից նշանակված ինը անդամները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվում է ԿԸՀ-ի կողմից գաղտնի քվեարկությամբ` ԿԸՀ անդամների 2/3-ի կողմից, որոնք ընտրվել են խորհրդարանի կողմից Վրաստանի նախագահի կամ խորհրդարանի առաջարկով:
ԿԸՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը որոշվում է ԿԸՀ-ին նրա անդամության ժամկետով: Վրաստանի նախագահը սույն հոդվածով սահմանված կարգով ընտրում և խորհրդարանին է առաջադրում ԿԸՀ ութ անդամների: Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրված ԿԸՀ անդամների պաշտոնավարման ժամկետը կլինի հինգ տարի:
Օրենքի նախագիծը նախատեսում է փոփոխություններ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի ստեղծման, հանձնաժողովի անդամների և դիտորդների ընտրության/նշանակման, ինչպես նաև լիազորությունների կանոններում:
Փոփոխությունները նախատեսում են ընտրարշավին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակում, ինչը նոր նորմ է, որն արգելում է վարչական ռեսուրսների օգտագործումը:
Օրինագիծը նախատեսում է արգելել ընտրատեղամասից 100 մ հեռավորության վրա ընտրողների տեղաշարժման ֆիզիկական խոչընդոտումը:
Արգելվում է ընտրության օրը ֆիզիկապես խոչընդոտել ընտրողների տեղաշարժին ընտրատեղամասում կամ տեղամասից 100 մ հեռավորության վրա:
Չի թույլատրվում նաև ընտրությունների օրը մարդկանց հավաքել կամ ընտրողներին գրանցել տեղամասից 100 մ հեռավորության վրա:
Փոփոխության են ենթարկվում քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփման կանոններն ու ժամկետները, ինչպես նաև օրենքով սահմանված բողոքարկման կարգը:
Յուրաքանչյուր ընտրատեղամասում պատահական ընտրանքի սկզբունքը նախատեսված է հինգ տեղամասերի վերահաշվարկի համար, ինչը նշանակում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասերի 10%-ի վերահաշվարկ:
Ընտրական հավակնոտ բարեփոխումը Եվրամիության միջնորդավորված փաստաթղթի մաս է կազմում, որը ստորագրել են «Վրացական երազանքը» և ընդդիմության մի մասը: Փաստաթղթի համաձայն՝ 2021 թվականին նախքան ՏԻՄ ընտրությունները խորհրդարանը պետք է ժամանակին կատարի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
Անցյալ շաբաթ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել էր իր կարծիքը Վրաստանի Ընտրական օրենսգրքում երկրորդ ընթերցմամբ ընդունված փոփոխությունների վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքով, նախագծի լրամշակված տարբերակը հաշվի է առնում հիմնական հանձնարարականների հանգուցային տարրերը, բայց կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծել:
Վենետիկի հանձնաժողովի նկատողությունների շարքում են՝ ԿԸՀ անկուսակցական անդամների որակավորման ցածր պահանջները, Շրջանային և Տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման սկզբունքները, ինչպես նաև բոլոր մակարդակներում հանձնաժողովների որոշումների բողոքարկման կարգը: