Հոկտեմբերի 18-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ «Դմիտրի Լորդքիպանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական Շարժում» դաշինքի նախընտրական հանդիպումը բնակչության հետ: Դահլիճում ներկա էին մոտավոր 200 մարդ, նրանց մեծամասնությունը երիտասարդներ էին:

Ընտրազանգվածին դիմելով Նինո Բուրջանաձեն հույս հայտնեց, որ ինչպես մյուս ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, ժողովուրդն իր վստահության քվեն կրկին կհայտնի իրենց քաղաքական ուժին ընտրելով:

dashinq

«Բոլոր ընտրությունների ժամանակ մենք այս շրջանում շատ լավ արդյունք ենք ունենում: Ես չեմ հիշում մի դեպք, որ Մելիքը այնպիսի դիրքորոշում ընդունի, որ չհամապատասխանի ժողովրդի կամքին: Ես գիտեմ, որ նա այն մարդն է, ով անընդհատ պայքարում է, դրա համար հաճախ խնդիրներ են ստեղծում նրա համար: Հիմա հույս ունեմ, որ ձեր աջակցությամբ նա կկարողանա ևս մեկ անգամ հաղթել ընտրություններում և մենք կկարողանանք միասին շատ բան անել տեղական ինքնակառավարությունում», – Ախալքալաքում հայտարարեց Նինո Բուրջանաձեն:

Միաժամանակ ավելացնելով, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը ճիշտ որոշում կայացնի: Ըստ նրա այլև անհնար է կենտրոնից կտրված և փակ ապրել, Ախալքալաքում մարդիկ պետք է տիրապետեն պետական լեզվին և իրենց զգան Վրաստանի լիիրավ քաղաքացի:

burjanadze

«Ցավոք, լինում է այնպես, որ քաղաքական գործիչները մարդկանց մոտ ստեղծում են այնպիսի մի մթնոլորտ, կարծես թե իրենցից ոչինչ կախված չէ: Երբ իշխանությունը տեսնում է, որ իր տված ոչ մի խոստում չկատարելով և 4 տարի անց ինչ-որ կեղծիքներիով մարդիկ միևնույն է քվեարկում են, նրանք ոչինչ չեն անում: Յուրաքանչյուր ձայն կարևոր է, ես ուրախ եմ, որ դուք այստեղ եք, մեր դաշինքը մտածում է, որ երիտասարդության համար այնպիսի իրավիճակ ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել, որ ուրիշ տեղ չգնաք աշխատելու: Դուք այս շրջանում պետք է հնարավորութուն ունենաք ապրելու և սովորելու, ես շատ եմ ուզում որ այս շրջանում մարդիկ վրացերեն լեզուն իմանան, չեք կարող միշտ փակ ու կենտրոնից կտրված ապրել, դուք պետք է ակտիվ լինեք ամբողջ Վրաստանում»,- հայտարարեց Նինո Բուրջանաձեն:

Կին քաղաքական գործիչը, խոսելով Ախալքալաքի բնակչությանը հուզող խնդիրների մասին մտահոգություն հայտնեց Վրաստան-Ռուսաստան գոյություն չունեցող հարաբերությունների վերաբերյալ, և որպես ուսուցանող օրինակ բերեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Ժնևում կայացած հանդիպումը:

yntrazangvac

«Ես գիտեմ, որ այս շրջանը մի շարք խնդիրներ ունի, տարիներ շարունակ մենք խոսում ենք բայց ոչինչ չի փոխվում: Ինչու Հայաստանը կարող է ընկերություն անել, և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի հետ, իսկ Վրաստանը չի կարող», – նշեց դաշինքի առաջնորդը:

kaxa kukava

Դաշինքի առաջնորդներից ելույթ ունեցավ նաև Կախա Կուկավան:

«Մենք պետք է այնպես անենք, որ հերթական անգամ Թբիլիսիից կամ հատուկ ծառայություններից չնշանակեն Ախալքալաքի քաղաքապետ, այլ ընտրական ճանապարհով լինի ամեն ինչ: Բոլորս էլ գիտենք ինչպես է շրջանը կառավարվում, ինչի վրա է բյուջեն ծախսվում և այլն: Պետք է իշխանության գա այնպիսի մի քաղաքական ուժ, որն իրականում կկարողանա լուծել խնդիրները», – իր խոսքում ասաց «Դմիտրի Լորդքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական Շարժում» դաշինքի առաջնորդներից Կախա Կուկավան:

Աղունիկ Այվազյան