Այսօր Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Առավոտվանից գործընթացն ընթանում է խաղաղ մթնոլորտում, բայց ոչ առանց խախտումների: Ժամը 10:00-ի դրությամբ ակտիվությունը բարձր չէ:
№2 ընտրատեղամասում օրը սկսվեց ակտիվ: Ժամը 8:00-ին, ընտրատեղամասում բացման պահին,առաջին ընտրողն արդեն կանգնած էր իր քաղաքացիական պարտքը կատարելու համար: Ընտրողների ընդհանուր թիվը 1461 է, ինչը 11 հոգով ավելի է՝ առաջին փուլի հետ համեմատած: Շարժական քվեատուփերի ցանկն աճել է՝ 16-ից մինչև 39 ընտրող: Գործընթացը սկզբում հանգիստ էր ընթանում: Ժամը 8:30-ից մինչեւ 9:00-ն ընկած ժամանակահատվածում 3 ընտրող քվեախցիկում լուսանկարահանում են կատարել: 5-6 ընտրող քվեախցիկներից դուրս են եկել բաց քվեաթերթիկներով:
№1 ընտրատեղամասում ընտրողների թիվը կրկին ավելացել է 3 հոգով և դարձել 1495: Շարժական քվեատուփով ընտրողների թիվն ավելացել է 6-ից մինչեւ 23 ընտրող, իսկ հատուկ ընտրացուցակներով ընտրողների թիվն կազմել է 17, առաջին փուլում` 11 հոգի էր: Առաջին ընտրատարածքում, մոտավորապես 8:20-ին, ընտրողը քվեաթերթիկը պահել էր բաց վիճակում, ինչի պատճառով դիտորդները նշեցին խախտումը: Այս ընտրատեղամասում ակտիվությունը համեմատաբար բարձր էր:
№3 ընտրատեղամասում 1300 ընտրող կա: Ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 44 ընտրող: Ժամը 8:44-ին ընտրողը քվեարկել է անմիջապես գրանցման սեղանի վրա եւ գնացել դեպի քվեատուփը՝ բաց քվեաթերթիկով: Կազմակերպություն «Ամերիկայի աջակցման լիգայի» դիտորդի դիտողությանը՝ ով աշխատում է «Միասնական ազգային շարժման» համար, հանձնաժողովի անդամները նշել են, որ դա ընտրողի կամքն է: NewSpace-ի լրագրողը տեսախցիկ է տեղադրել, հանձնաժողովի նախագահը դեմ էր տեսախցիկի տեղադրման տեղին, քանի որ այն մոտ էր գրանցման սեղաններին, սակայն լրագրողը, ով նույնպես աշխատում է ՄԱՇ-ի համար, պնդեց իրենը եւ վերջապես տեղադրեց տեսախցիկը:
Կուլիկամ գյուղի №35 ընտրատեղամասում ամեն ինչ այնպես է, ինչպես առաջին փուլում՝ 959 ընտրող:
№40 ընտրատարածքի №66 ընտրատեղամասում՝ ընտրողների թիվը առաջին փուլի համեմատ ավելացել էր 4-ով և դարձել 740: Շարժական քվեատուփով ընտրողների թիվն աճել է 8-ից 21 հոգի: Ակտիվությունը ցածր էր:
Խուլգումո գյուղի №37 ընտրատեղամասը բացվեց ժամը 8:00-ին, ընտրատեղամասում 752 ընտրող կա, որոնցից երկուսը հատուկ ցուցակներով, իսկ 23 ընտրող քվեարկում են շարժական քվեատուփով: Ժամը 10:00-ի դրությամբ ընտրատեղամասում քվեարկել է 49 մարդ: Ժամը 8:33-ին, ընտրողը, ով ներս էր մտել քվեարկելու համար՝ լուսանկարել է քվեաթերթիկը, ինչը տեղամասում բոլորը զգացել են, քանի որ լուսանկարահանումն իրականացվել է լուսարձակմամբ եւ ձայնային ազդանշանով: Հանձնաժողովի անդամը այս միջադեպի առթիվ, բողոք է գրել՝ ընտրողի տվյալներով, որը ստորագրել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչը:
Սույն ընտրատեղամասում, մոտավորապես ժամը 9:03-ին, գրանցողը հայտարարեց, որ հանձնաժողովի անդամ, ՄԱՇ-ի ներկայացուցիչը՝ լուսանկարել է ընտրողի անձնագիր: Թեեւ հանձնաժողովի անդամը ցույց տվեց հեռախոսը եւ ասաց, որ ինքը չի լուսանկարել, հանձնաժողովի նախագահը նկատողություն գրեց այս անդամի նկատմամբ՝ բոլոր անդամները ստորագրեցին, որ տեսել են լուսանկարահանման պահը: Հանձնաժողովի անդամը ստորագրեց` նշելով, որ ինքը նման խախտում չի արել:
№67 ընտրատեղամասում կա 998 ընտրող՝ 10-ը քվեարկում են ըստ հատուկ ցուցակների, իսկ 27-ը՝ շարժական քվեատուփի միջոցով: Ընտրատեղամասում գործընթացը ընթանում էր հանգիստ մթնոլորտում: Ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել էր 37 մարդ: