Ախալքալաքում, ինչպես նաև ողջ Վրաստանում կթանկանա արդյոք բնական գազը, դեռ անորոշ է, հարցի պատասխանը պարզ կլինի այս տարվա հուլիսին, երբ Ազգային կարգավորող հանձնաժողովը որոշում կկայացնի գազի վերջնական սակագնի հետ կապված:

Ախալքալաքում ամեն ամիս սպասում են, որ գազի կտրոնները կգան նոր բարձրացված սակագնով: Մինչդեռ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն գազի սակագնի բարձրացումը չի բացառում:

«Ինչ վերաբերում է սպասելիքներին, կսպասենք: Չի բացառվում, որ բնական գազի սակագնի գինը կբարձրանա: Ինչպես և որքանով, դրա վրա աշխատում է Կարգավորող հանձնաժողովը: Գուցե թանկացում չլինի: Այդ իսկ պատճառով, սպասենք արդյունքներին», – ասել է նախարարը:

Վրաստանի ջրամատակարարման և էներգետիկայի Ազգային կարգավորող հանձնաժողովը 2017թ.-ի մարտին սկսել է գազի սակագների վերանայումը: Վերջնական որոշումն այն մասին, կփոխվի արդյոք այն, կկայացվի այս տարվա հուլիս ամսին:

«Մենք չունենք փաստեր, նման խոսակցություններ լսել եմ: Ավելի կոնկրետ մենք կիմանանք հուլիսի մեկից: Մինչ հուլիս կլինի հին գինը, սակայն հուլիսին սպասվում է թանկացում», – Jnews-ին տված հարցազրույցում ասաց “SJGC” գազաբաշխիչ ընկերության տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:

2005թ.-ից, գազի գները Վրաստանում չեն վերանայվել, իսկ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 2015թ.-ի սեպտեմբերին: Ինչպես հայտնում է “SJGC” գազաբաշխիչ ընկերությունը, ներկա պահին սակագների հետ կապված ընթանում են բանակցություններ Վրաստանի և Ադրբեջանի «Սոկար» նավթային ընկերության միջև:

Ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով այպ երկրներում, որտեղի ընկերություններից Վրաստանը ստանում է գազ և էլեկտրաէներգիա, Վրաստանի կառավարությունից պահանջում են փոխհատուցել ներդրումների կորուստները, գազի և էներգամատակարարման ցանցի ներդրումների կորուստները:

Ներկա պահին, բնական գազի սակագինը Թբիլիսիում կազմում է մոտ 0.46 լարի, իսկ տարածաշրջաններում 0.40-ից 0.50 լարի` 1 խորանարդ\մ-ի համար: Բարձրլեռնային Ախալքալաքում, որտեղ մինչ օրս, ոմանք ստիպված են միացնել ջեռուցում, մեկ խորանարդ\մ բնական գազի գինը ամենաբարձրերից մեկն է` 0.482 թեթրի:

Քրիստինե Մարաբյան