Միկրոշրջանում, թիվ 1 նախկին զինվորական ավանում, որը հայտնի է «Շանհայ» անունով, 8 ընտանիք է ապրում, նրանք չունեն ոչ ճանապարհ, ոչ խաղահրապարակ, ոչ բնական գազ, էլեկտրաէներգիա մատակարրվում է ընդհատումներով, իսկ աղբարկղերը չեն աղբահանվում:

Այստեղ յուրաքանչյուր ընտանիք ունի 4-5 երեխա: Երեխաները խաղում են հին, վթարային շենքերում: Ծնողները երբեմն նրանց դուրս են բերում այնտեղից, իսկ երբեմն էլ չեն նկատում, թե ինչպես են նրանք այնտեղ վազում և թաքնվում:

Լալա Խաչիկյանը դժգոհում է ճանապարհների վիճակից, ասում է՝ ոչ ոտքով, ոչ էլ մեքենայով, նույնիսկ ոչ խոնավ եղանակին այստեղով անցնել հնարավոր չէ:

«Այստեղ ընդհանրապես ճանապարհներ չկան: Վերջերս շտապօգնությունը չի կարողացել անցնել այստեղով, քանի որ ճանապարհն անանցանելի էր, երբ գետնինը խոնավ է, դժվար է նույնիսկ ոտքով քայլել: Ես միայն մի խնդրանք ունեմ քաղաքապետարանից, պարզապես օգնեք մարդկանց նորմալ պայմաններում ապրել», – ասում է նա:

1

Մարտիրոսյան Հայկանուշն ասում է, որ չնայած այն բանին, որ կան աղբարկղեր, բնակիչները միևնույն է աղբը նետում են որտեղ պատահի:

Մեկ այլ բնակիչ պնդում է, որ դա նրանից է, քանի որ աղբարկղերը ժամանակին չեն դատարկվում:

«Աղբարկղեր կան, բայց աղբատար մեքենաները չեն անցնում, ինչ է պետք դրա համար, եթե հարկավոր է թող ասեն, գումար կհավաքենք, որ աղբատարը գոնե շաբաթը մեկ անգամ գա և տանի աղբը», – ասում է նա:

Սիրանուշ Ղանդիլյանը կարծում է, որ նրանք չպետք է ապրեն այնպիսի պայմաններում, որ ժողովրդավարական հասարակությունում, որտեղ բնակիչներն են ընտրում իշխանությանը, իշխանությունները պետք է հոգ տանեն իրենց ընտրողների կենսապայմանների համար:

«Ինչպես կարելի է նման պայմաններում ապրել, ինչ անենք, մենք բազմիցս դիմել ենք պաշտոնատար անձնաց, ասում են, որ այս խնդիրը շուտով կլուծվի, բայց ոչինչ չեն անում: Ընտրությունների ժամանակ բոլորը ձայներ են ուզում, ահա, քվեարկել ենք, ինչու նրանք դեռևս չեն լուծում մեր խնդիրը», – ասում է Սիրանուշ Ղանդիլյանը:

2

Բնակիչները հաստատում են, որ եթե տեղական իշխանություններն ուշադրություն չդարձնեն նրանց, ապա նրանք կդիմեն «վերադաս մարմիններին»:

Իսկ մինչ այդ, մեր հաջորդ նյութերում մենք կփորձենք պարզել, թե ինչ ծրագրեր ունեն տեղական իշխանություններն այս թաղամասի առնչությամբ և ինչու է այն նման վիճակում:

Բրատիսլավ Իգիթխանյան