Ախալքալաքի մունիցիպալիտետում հացահատիկի բերքահավաքը գրեթե ավարտվում է: Որոշ գյուղերում բերքահավաքն արդեն ավարտվել է, իսկ որոշներում՝ ընթացքի մեջ է։ Գյուղատնտեսները նշում են՝ այս տարի հացահատիկայինների բերքատվությունը բավականին բարձր է, բայց մունիցիպալիտոտում կոմբայնների և գնորդների պակաս կա:
Ի տարբերություն կարտոֆիլի,Ախալքալաքում հացահատիկը չեն ցանում հիմնական եկամտի նպատակով, ոմանք այն ցանում են ցանքաշրջանառության, իսկ ոմանք էլ՝ սեփական կարիքների համար։ Քանի որ մունիցիպալիտետում սեփական կոմբայնները քիչ են, բերքահավաքի սեզոնին տեխնիկան վարձակալությամբ բերում են մյուս մունիցիպալիտետներից։ Այս տարի 1 արի համար գյուղացիները վճարել են մոտ 2 լարի։
Ըստ ֆերմերների, այժմ 1 կգ ցորենն արժե 70 թեթրի, իսկ գարին՝ 60-70 թեթրի։ Ինչ վերաբերվում է բերքատվությանը, ապա անցած տարվա համեմատ զգալի տարբերություն չկա, բերքատվությունը բարձր է։ Սակայն գյուղացին բերքի իրացման խնդիր ունի, դեռ գնորդներ չկան։
Ախալքալաքի դաշտերի ցորենը խոշոր ալրաղացները գնում են ալյուրի արտադրության համար, իսկ գարին գնում են տեղի և հարևան շրջանների բնակիչները, որպես անասնակեր։
Տեղացիները ցորենից կորկոտ, բլղուր, փոխիձ են պատրաստում և վաճառում։ Այս մթերքները շատ են օգտագործվում են Ջավախքի տնային տնտեսուհիների կողմից: