Վրաստանի կառավարությունը զբաղեցրած պաշտոններից ազատում է Եվրոպայում դեսպաններին՝ Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Վրաստանի ներկայացուցիչներին ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում և Ժնևում գտնվող այլ միջազգային կազմակերպություններում։Հրամանը օգոստոսի 26-ին ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
➖Վիկտոր Դոլիձեն ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնը կլքի սեպտեմբերի 21-ին,
➖Ռևազ Լոմինաձեն Շվեյցարիայի Համադաշնությունում դեսպանի պաշտոնում իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 1-ին,
➖Ալեքսանդր Մաիսուրաձեն հոկտեմբերի 1-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակներում և այլ միջազգային կազմակերպություններում կազատվի մշտական ներկայացուցչի պաշտոնից,
➖Սոֆո Կացարավան հոկտեմբերի 15-ին կհեռանա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանի դեսպանի և Միջազգային ծովային կազմակերպությունում մշտական ներկայացուցչի պաշտոններից։
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիվանագետների ազատ արձակման պատճառը նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտն է և նախատեսված ռոտացիան։
Դեսպաններն այս պահին հայտարարություններ չեն արել։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ դեսպանների դիվանագիտական առաքելության ժամկետը չորս տարի է, թեև ԱԳՆ-ն կարող է երկարաձգել այն։ Դեսպաններին հետ կանչելու կառավարության որոշումը պետք է ստորագրի նախագահ Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ՝ այս տարվա մայիսին, ինքը՝ Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Գոչա Ջավախիշվիլին, հրաժարական էր տվել՝ արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում առաջացած բարդությունների ֆոնին։ «Ես իմ դերն ու ռեսուրսները չեմ տեսնում այս ուղղությամբ՝ շարժվել դեպի Եվրոպա և միևնույն ժամանակ պաշտպանել ինձ Եվրոպայից», – ասել է Ջավախիշվիլին։
Հունիսին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրեց կառավարությանը վրացի դիվանագետների պրոֆեսիոնալիզմին դավաճանելու մեջ և դիվանագիտական կորպուսին կոչ արեց «ընտրություն կատարել»: